Այս տարի չեն արդարանում խաղողի բարձր բերք ստանալու հետ կապված սպասելիքները: Այսօր` սեպտեմբերի 23-ին նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը: Պատճառը, ըստ նրա, սնկային հիվանդությունների` օդիումի եւ միդիումի տարածվածությունն է: Անձրեւները եւ դրանից հետո հաստատված շոգ եղանակը նպաստել են սնկային այդ հիվանդությունների տարածմանը, իսկ գյուղացիական տնտեսություններից շատերը պատշաճ կերպով չեն իրականացրել վնասատուների դեմ պայքարի միջոցառումները:
Արդյունքում, ըստ Հրաչ Բերբերյանի, խաղողի բերքը սպասվածից քիչ կլինի մոտ 50 հազ. տոննայով եւ կկազմի 150-160 հազ. տոննա:
Հ. Բերբերյանն, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց խաղողի գնումների գործընթացի սկիզբը:




























