Թուրքիայում երկրաշարժից 49 օր անց փլատակների տակից դուրս են բերել ողջ կատվի, գրում է bianet-ը։

Հան անունով երկու տարեկան բրիտանական կատվին դուրս են բերել Մարաշ քաղաքի Օնիկիշուբաթ թաղամասում գտնվող 11 հարկանի շենքի փլատակների տակից, որը փլվել էր փետրվարի 6-ին 7,6 մագնիտուդով երկրորդ երկրաշարժից հետո: Կենդանու տիրուհուն եւ նրա դստերը հաջողվել է դուրս գալ շենքից առաջին երկրաշարժից հետո, սակայն կանայք չեն կարողացել փրկել Հանին։ 

Մնալով առանց տանիքի՝ թրքուհին եւս մոտ 40 օր ապրել է իր տան ավերակների մոտ՝ հուսալով, որ կատուն ողջ է մնացել։ 

Այժմ կատվին բուժում են։