ԱՄՆ Կանավերալ (Ֆլորիդա) հրվանդանի տիեզերակայանից մի քանի օր ուշացումով այսօր տեղի ժամանակով ժամը 11։30-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 18։30-ին) հաջող կերպով փորձարկվել է «Արես 1-X» հրթիռը։
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մեկնարկից մոտ 2 րոպե հետո հրթիռը հասել է տրված բարձրությանը եւ անջատվել առաջին աստիճանից։ Կրիչի երկրորդ մասը, ինչպես եւ նախատեսված էր, ընկել է Ատլանտիկ օվկիանոսը։ Այդ ժամանակահատվածում ՆԱՍԱ-ն հրթիռի համակարգերի աշխատանքի մասին տվյալներ է ստացել վերջինիս վրա տեղադրված ավելի քան 700 տվիչներից։
Սա երբեւև կառուցված հրթիռներից ամենաերկարն է (մոտ 100 մետր)։
Բի Բի Սի-ի տվյալների համաձայն, հրթիռի արձակման հետաձգումը պայմանավորված է եղել եղանակային պայմաններով։




























