Մեկ մարդ է զոհվել և ևս երեքը վիրավորվել շաբաթ Լոս-Անջելեսի առևտրային կենտրոնի մոտ թմրանյութի առևտրի ժամանակ տեղի ունեցած հրաձգության արդյունքում, հաղորդում է The Associated Press-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Ոստիկանությունը պարզում է զոհված տղամարդու անձը։
Հրաձգության պատճառով երեք տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Նրանցից առնվազն երկուսին կարող է մեղադրանք առաջադրվել հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, տեղեկացրել է Լոս-Անջելեսի ոստիկանական վարչության պետի տեղակալ Ալան Համիլթոնը։



























