Բելառուսի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ նպաստում են հանրապետության ռազմական անվտանգության ապահովմանը՝ պաշտպանական ինքնաբավության մակարդակով, ասվում է երկրի ազգային անվտանգության նախագծի հայեցակարգում, որը հրապարակվել է ազգային իրավական ինտեռնետ -պորտալում, փոխանցում է РИА Новости-ն։
«Բելառուսի Հանրապետության սահմանների մոտ ուժերի հավասարակշռությունը փոխելու նկատվող միտումները, հարևան երկրների ռազմականացումը, ռազմական ուժի կիրառման թաքնված և ակնհայտ սպառնալիքները նախադրյալներ են ստեղծում Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ռազմավարական կայունության խախտման համար։ Պետության ռազմական կազմակերպման շարունակական կատարելագործումը, ռազմավարական զսպման միջոցառումների իրականացումը, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ անդամ երկրների հետ ապահովում են երկրի ռազմական անվտանգությունը՝ պաշտպանունակության մակարդակով»,- ասվում է փաստաթղթում։
Այն շեշտում է, որ «հակաճգնաժամային արձագանքման գործող մեխանիզմները հնարավորություն են տալիս ճնշել ներքին հակասությունները և զինված հակամարտություններ հրահրելու փորձերը», ինչպես նշվում է նախագծում։
Ընդգծվում է, որ տնտեսության պաշտպանական ոլորտն աստիճանաբար զարգանում է. կատարելագործվում է զինված ուժերի, այլ զորքերի, ռազմական կազմավորումների և կիսառազմական կազմակերպությունների կարիքների բավարարման համակարգը:




























