Մենք կցանկանայինք ուժեղացնել երկրի պաշտպանունակությունն ու  ձեռք բերել դրա համար անհրաժեշտ զինատեսակներ:

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ հանրապետությունն օգնության կարիք ունի՝ պաշտպանական համակարգի ամրապնդման համար, և այդ հարցով  բանակցություններ են ընթանում Քիշնևի միջազգային գործընկերների հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Մենք ջանք ենք գործադրում պաշտպանական համակարգի ամրապնդման համար, և օգնության կարիք ունենք։ Մենք բանակցություններ ենք վարում մեր գործընկերների հետ՝ կարճ ժամանակահատվածում ավելիին հասնելու համար։ Մոլդովան ավելացրել է պաշտպանական ծախսերը, սակայն մենք աջակցության կարիք ունենք պաշտպանական համակարգի ամրապնդման համար»,- ասել է Սանդուն ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ Մոլդովայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ կցանկանային ուժեղացնել երկրի պաշտպանունակությունը և ձեռք բերել դրա համար անհրաժեշտ զինատեսակներ։ Մասնավորապես, պաշտպանության նախարար Անատոլի Նոսաtին խոսել է ՀՕՊ համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին, սակայն երկիրն այժմ դրա համար միջոցներ չունի։ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի համաձայն՝ ՊՆ-ը բյուջեն ավելացրել է 649,9 մլն լեով (36,6 մլն դոլար)։