Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիա եւ Է. Ավագյան փողոցների խաչմերուկում, բախվել են BMW եւ Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
3 հոգի տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Բախման հետեւանքով BMW-ն կոտրել է ճանապարհին տնկված եղեւնին, կոտրել է երթեւեկությունը կարգավորող ցուցանակը, դուրս եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ հայտնվել կանաչ գոտում:





























