Մեքսիկական Օահակա նահանգում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS)։
Ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Պուերտո Էսկոնդիդո քաղաքից 49 կիլոմետր հյուսիս-արեւելք, քաղաքն ունի մոտ 26 հազար բնակիչ։
Նշվել է, որ օջախը գտնվել է 42 կիլոմետր խորության վրա։ Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։




























