Ճապոնիայի եւ Ավստրալիայի գիտնականների կողմից 8 336 մ խորության վրա նկարահանված ձուկը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։
«2022 թվականի օգոստոսի 15-ին Pseudoliparis ընտանիքի մի երիտասարդ առանձնյակ (տեսակը դեռ որոշված չէ) նկարահանվել է 8336 մ խորության վրա՝ Ճապոնիայի ափերի մոտ գտնվող Իձու-Օգասավարա իջվածքում։ Աննախադեպ խորությունը, որն ավելի քան երկու անգամ գերազանցում է Ֆուջի լեռան բարձրությունը, մոտ է նրան, ինչը համարվում է ձկների համար կենսաբանական ստորին սահմանը»,-հայտնում է Գինեսի ռեկորդների գիրքը:
Ռեկորդը հավաստող հավաստագրի հանձնման արարողությունը տեղի է ունեցել նույն օրը Տոկիոյի օվկիանոսագիտական համալսարանում: Հետազոտությանը մասնակցել են նաեւ Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները։
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2017 թվականին: Այն ժամանակ ծովային գիտությունների եւ տեխնոլոգիաների ճապոնական գործակալության մասնագետներին NHK հեռուստաալիքի հետ համատեղ հաջողվել է ձուկ նկարահանել Մարիանայի խրամատում 8 178 մ խորության վրա։




























