Թուրքական Տրապիզոնի և ռուսական Սոչիի միջև լաստանավերի գործարկման շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն հստակ ժամկետներ չկան, թե երբ դա տեղի կունենա, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական քաղաքի նավահանգստի աղբյուրին։ 

«Իսկապես, նման ծրագրեր կան,  երկու կողմից ջանքեր են գործադրվում։ Սակայն ժամանակացույցի և գների մասին դեռ հստակ տեղեկություն չկա»,- ասել է նավահանգստի աղբյուրը։ Նա չի կարողացել  հաստատել լաստանավերի շարժման մեկնարկը  հենց մայիսի 1-ից ։

«Այո, կա նման նախագիծ, բայց մանրամասները դեռ քննարկվում են, և մենք չենք կարող ձեզ կողմնորոշել  գների և ժամանակացույցի վերաբերյալ», - ասել են Gürgen Tur տուրիստական ​​գործակալությունից, որը  նախկինում  վաճառում էր այս երթուղու լաստանավերի տոմսերը:

Տրապիզոնի նահանգի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Էրկուտ Չելեբին ավելի վաղ հայտնել էր, որ 9 տարվա ընդմիջումից հետո թուրքական Տրապիզոնի և ռուսական Սոչիի միջև լաստանավերի գործարկումը նախատեսվում է մայիսի 1-ին։

Նրա խոսքով՝ իրենք ցանկանում են պայմանագիրը ստորագրել ապրիլի 6-ին։ Սոչի-Տրապիզոն երթուղով կգործի 300 հոգու համար նախատեսված լաստանավ և 200 ավտոմեքենա։

Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ լաստանավերն այս երթուղով շարժվել են 1992-ից 2014 թթ.-երին: