«Մենք ակնկալում ենք, որ մոտակա շաբաթների ընթացքում ուկրաինացիները գարնանային ինքնուրույն գրոհ կսկսեն», - երկուշաբթի ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ջուլիանա Սմիթը:
ԱՄՆ 2,1 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության օժանդակության փաթեթը դուրս է գրվել Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության(USAI) միջոցներից. այն թույլ է տալիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմին զենք գնել արդյունաբերությունից, այլ ոչ թե ամերիկյան զենքի պաշարներից:
USAI փաթեթը ներառել է լրացուցիչ NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք ԱՄՆ-ը և դաշնակիցները փոխանցել են Կիևին. Ի թիվս այլոց՝ փաթեթում ներառված են ճշգրիտ կառավարվող ինքնաթիռների համակարգեր, խորհրդային «Գրադ» հրթիռներ, հակատանկային հրթիռներ, զրահապատ կամուրջների համակարգեր, ինչպես նաև՝ ուսուցման և տեխսպասարկման ծախսերը:
Մնացած 500 միլիոն դոլարը հատկացվել է նախագահական կրճատման ֆոնդերից , ինչն էլ նախագահին թույլ է տալիս արտակարգ իրավիճակներում միջոցներ ներգրավել ԱՄՆ-ի ընթացիկ պահուստներից:
Օգնության փաթեթի այս հատվածը ներառել է 5 տեսակի ռազմամթերք, որոնց թվում՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, տանկեր և բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգեր (HIMARS):
Անցյալ ամիս Ուկրաինան ստացել էր Գերմանիայի և Պորտուգալիայի խոստացած Leopard 2 մարտական տանկերը։ Երեքշաբթի օրը հայտարարված փաթեթն, ի թիվս այլոց, ներառում է ծանր վառելիքի 61փոխադրամիջոց:
2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր՝ անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգները խոստացել է ավելի քան 35,2 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային ։




























