ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստացել է, որ դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային՝ չնայած Ռուսաստանի «վտանգավոր և անխոհեմ միջուկային հռետորաբանությանը»։

Նա ընդգծել է, որ Կիևը կարող է հաղթել պատերազմում, և մի օր դառնալ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։

Մամլո ասուլիսում պատասխանելով Kyiv Independent-ի հարցին՝ Սթոլթենբերգն ասել է, որ «ՆԱՏՕ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ, և որ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այժմ «հիմնական ուշադրությունը» բևեռված է   Ուկրաինայի՝ որպես Եվրոպայում ինքնիշխան և անկախ պետություն մնալու վրա։

«Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին ցանկացած  տիպի անդամակցության  առաջին քայլն Ուկրաինայի հաղթանակն ապահովելն է. հենց այդ պատճառով են ԱՄՆ-ն ու նրա գործընկերներն  աննախադեպ աջակցություն  ցուցաբերում Ուկրաինային»,- հավելել է Սթոլթենբերգը։