Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Այդ մասին Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է Telegram-ում երեքշաբթի՝ ապրիլի 4-ին, հայտնում է Korrespondent.net-ը։
«Ես շնորհակալություն հայտնեցի նրան ուկրաինական բյուջեին 2,4 միլիարդ կանադական դոլարի օգնություն տրամադրելու և պաշտպանական ոլորտում նշանակալի աջակցության համար: Մենք մանրամասն քննարկեցինք մարտադաշտում տիրող իրավիճակը և անվտանգության ոլորտում Ուկրաինայի հետագա կարիքները»,- գրել է Զելենսկին։
Ավելի վաղ՝ մարտի 31-ին, Ուկրաինայի պետական բյուջեն Կանադայից 2,4 միլիարդ կանադական դոլարի (1,8 միլիարդ ԱՄՆ դոլար) չափով արտոնյալ վարկ էր ստացել։
Նաև հայտնի է դարձել, որ Կանադան անորոշ ժամկետով կերկարաձգի Ռուսաստանի և Բելառուսի հետ առևտրային ռեժիմի խստացումը։





























