ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղյակ է իր նախորդողին ներիայացված մեղադրանքի մասին, և ակնհայտ է, որ ի գիտություն է ընդունում այդ լուրը, բայց դա նրա ուշադրության կենտրոնում չէ, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը։
«Լսեք, նախագահը պատրաստվում է կենտրոնանալ ամերիկյան ժողովրդի վրա, ինչպես դա անում է ամեն օր: Սա այն չէ, ինչը նրա ուշադրության կենտրոնում է։ »,- ասել է Ժան-Պիեռը՝ ի պատասխան CNN-ի հարցին:
Մինչ Մանհեթենում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրված մեղադրանքի դատավարությունն է ընթանում, Բայդենն այսօր պետք է հանդիպի Գիտության և տեխնոլոգիաների խորհրդի հետ՝ արհեստական ինտելեկտի վերաբերյալ քննարկման առիթով:
Ժան-Պիեռը հրաժարվել է մեկնաբանել գործի առանձնահատկությունները, սակայն կրկնել է, որ գործող նախագահին «չեն զգուշացրել» մեղադրական եզրակացության մասին, և Բայդենը հետագա զարգացումների մասին տեղեկացվել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջեֆ Զիենթսի միջոցով:
Բայդենը բազմիցս հրաժարվել էր մեկնաբանել գործը, սակայն երկուշաբթի օրը Մինեսոտայում CNN-ին տված հարցազրույցում նա ասել է, որ վստահում է Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքին, և դրական պատասխան է տվել այն հարցին, թե արդյո՞ք հավատում է իրավական համակարգին:




























