Այսօրվանից ստանձնում եմ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը և ես ջանք ու եռանդ չեմ խնայելու իմ փորձն ու կարողությունները մեր երկրի զարգացման և բարեկեցության ուղղությամբ ներդնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Սիրելի’ հայրենակիցներ,

Սիրելի’ երևանցիներ,

Հարգելի’ գործընկերներ,

Այսօրվանից ստանձնում եմ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը և ես ջանք ու եռանդ չեմ խնայելու իմ փորձն ու կարողությունները մեր երկրի զարգացման և բարեկեցության ուղղությամբ ներդնելու համար:

Շնորհակալ եմ վստահության համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական