Ապրիլի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են կուսակցության ֆեյսբուքյան էջում:
 
Ամփոփվել են Սիսիան և Անի համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարմինների ընտրության կարգը։

Քննարկվել են կուսակցությանն անդամագրվելու դիմումների քննարկման, Նախաձեռնող խմբի նիստերի անցկացման վերաբերյալ և այլ ընթացիկ հարցեր։