Ուկրաինայի իշխանությունները երեխաներին խլում են այն ընտանիքներից, որոնք հրաժարվում են հակամարտության գոտիներից տարհանվել Կիեւի վերահսկողության տակ գտնվող տարածք։ «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի ԱԽ ոչ պաշտոնական նիստում հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Կիեւի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքում երեխաների դեմ հանցագործություններ են գրանցվում։ Այսպես, շատ տարածված պրակտիկա է երեխաներին ծնողներից խլելը, որոնք հրաժարվում են տարհանվել մարտական գործողություններին հարող գոտուց՝ սպասելով ռուս զինվորների ժամանմանը, որոնց նրանք ընկալում են որպես ազատարարներ»,-ասել է նա։





























