ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը Եվրամիության կողմից Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայություն նախաձեռնելու մասին, պնդում է, որ դա ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի կողմից դիմակայություն չէ, դաշինքը երբեք սպառնալիք չի եղել ՌԴ-ի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունները վերջին շրջանում դեգրադացվել են, Եվրոպան Ռուսաստանի հետ առճակատում է նախաձեռնել: «Սա դիմակայություն չէ ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի կողմից։ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, ՆԱՏՕ-ն եւ Ֆինլանդիան երբեք սպառնալիք չեն եղել Ռուսաստանի համար»,-ասել է նա CNN-ի հետ զրույցում։
Նրա խոսքով ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շնորհիվ Ֆինլանդիան ավելի անվտանգ կլինի, իսկ ՆԱՏՕ-ն՝ ավելի ուժեղ: Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի, թե ով կարող է անդամակցել դաշինքին, դա յուրաքանչյուր անկախ երկրի որոշումն է:





























