«ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը կարգապահական տույժի է ենթարկվել Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի կանոնների խախտման համար, հայտնում են բյուրոյից։

«Ապահովագրողների կողմից ապահովագրավճարների սահմանման և դրա կիրառման գործընթացի նկատմամբ նվազագույն պահանջները խախտելու համար ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք՝ ապագայում նման խախտում չկրկնելու հանձնարարականով», - ասված է արձանագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ոստիկանությունը ավտոմեքենաների ապահովագրությունը պատվիրել է «Սիլ Ինշուրանսին» առանց մրցույթի։  Ընկերությունը միայն Ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրման համար այս տարի պետբյուջեից մոտ կես միլիոն դոլար կստանա։