ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նոյեմբերին Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հրավերով մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, մասնակցելու «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության համագումարին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԲՀԿ մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը: Նա հիշեցրեց, որ ԲՀԿ առաջնորդը օրերս է վերադարձել Ուկրաինայից, որտեղ հանդիպում է ունեցել «Տարածաշրջանների» կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի հետ:

Բացի այդ, այսօր Երեւանում բացվում է «Ռուսաստան-Հայաստան» էքսպո-ցուցահանդեսը, որի կազմակերպիչը հայկական կողմից հանդիսանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնը: «Պարոն Ծառուկյանը նույնպես մեծ ուշադրություն է դարձնում հայ-ռուսական գործարար կապերի զարգացմանն ու խորացմանը եւ ուրախալի է այն փաստը, որ արդեն երկրորդ տարին աընդմեջ կազմակերպվող ցուցահանդեսին ռուսական կողմից շուրջ 80 կազմակերպություններ էին հայտ ներկայացրել, եւ ցուցահանդեսային ձեւաչափով առեւտրա-արդյունաբերական կապերի խրախուսումը իսկապես գործարար շփումների լավագույն ձեւն է»,- նշեց Խ. Գալստյանը: