Լիտվան Ուկրաինա կուղարկի 41 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ, այս մասին Twitter-ում գրել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը։
Նախարարի խոսքով՝ օգնության նոր փաթեթը «կներառի սարքավորումներ և ներդրումներ միջազգային հիմնադրամներին»։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել Անուսաուսկասի Ուկրաինա կատարած այցից հետո։
Ավելի վաղ Անուսաուսկասը հայտնել էր, որ երկրի առևտրային բանկերի համար համերաշխության մուծումների ներդրման արդյունքում հավաքագրված գումարը կօգտագործվի ռազմական շարժունակության բարձրացման համար։
Հանրապետության պաշտպանության նախարարությունն աջակցում է Լիտվայի ֆինանսների նախարարության այս նախաձեռնությանը։





























