Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները սեպտեմբերի 22-ին, ժամը 21-ին, Երեւան քաղաքի Բաբաջանյան փողոցի մի շենքից բերման են ենթարկել 39-ամյա Արտակ Սնխչյանին: 

Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս 2003 թ. դեկտեմբերի 19-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:Արտակ Սնխչյանի մոտից հայտնաբերվել է իր լուսանկարով, 1972 թ. սեպտեմբերի 24-ին ծնված Արման Գեւորգյանի անվամբ Վրաստանի քաղաքացու անձնագիրը: