Փարիզում տեղի է ունեցել կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ թվով 11-րդ բողոքի ակցիան։

Ինչպես հաղորդում է FRANCE 24 - ը, ցույցերին մասնակցում է մի քանի տասնյակ հազար մարդ: Ցուցարարները կաթվածահար են արել տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Փարիզի գլխավոր օդանավակայանում։

ԶԼՄ-ները հայտնում են, որ դրանից հետո իրավապահները մահակներ են կիրառել ակցիան ցրելու համար:

Ինչպես հաղորդում է AFP-ն, ցուցարարները հրկիզել են Փարիզում Մակրոնի սիրելի La Rotonde ռեստորանը:

Նշենք, որ բարեփոխումը ենթադրում է կենսաթոշակային տարիքը 62-ից հասցնել 64-ի։