Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլյարայգոսան:

Սեպտեմբերի 23-ի իր հայտարարության մեջ Վիլյարայգոսան նշել է, որ Անկախության օրը Լոս Անջելեսում եւ ամբողջ աշխարհում բնակվող հայերի համար պատմական եւ ուրախալի օր է:

«Լինելով Հայաստանից դուրս ամենամեծ թվով հայերով բնակեցված քաղաքը, Լոս Անջելեսը նաեւ պատիվ ունի Հայաստանի մայրաքաղաքի` Երեւանի հետ եղբայր քաղաք լինել: Մեր քաղաքի հայ բնակչությունը հարուստ ժառանգություն ունի: Մենք երախտապարտ ենք Լոս Անջելեսի մշակութային եւ տնտեսական կյանքում այս համայնքի ունեցած ավանդի համար»,-ասվում է քաղաքապետի հայտարարության մեջ: