Անցած տարվա ընթացքում Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 2,5 անգամ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը: Նա պարզաբանեց, որ բացարձակ ցուցանիշներով այդ թիվը կազմում է գրեթե 200 մլն դոլար։

Դեսպանը հիշեցրեց, որ Հայաստանում գործում է Մոգիլեւսկու («Մոգիլեւլիֆտմաշ» ընկերության-խմբ.) վերելակի հավաքման արտադրությունը: «Ձեռնարկությունները գործում են Երեւանում եւ Վայոց Ձորում»,-հավելեց դիվանագետը:

Կոնյուկը հայտնեց, որ նախատեսվում է բացել լրացուցիչ հավաքման ձեռնարկություններ։ 

Արամ Դանիելյան