Ուկրաինական հացահատիկի ներմուծումը Լեհաստան ժամանակավորապես կդադարեցվի՝ գների վրա ազդեցությունը մեղմելու համար, սակայն տարանցումը, միեւնույն է, կթույլատրվի, ուրբաթ հայտարարել է Լեհաստանի գյուղատնտեսության նախարար Ռոբերտ Թելուսը, հաղորդում է Reuters-ը:

Թելուսը պաշտոնը ստանձնել է հինգշաբթի այն բանից հետո, երբ իր նախորդը հրաժարական է տվել ֆերմերների բողոքների ֆոնին՝ կապված մթերքների գների անկման հետ:

«Մենք պայմանավորվել ենք սահմանափակել եւ այս պահին դադարեցնել արտահանումը Լեհաստան»,-ասել է նա իր ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո: «Տարանցումը կթույլատրվի, բայց ուշադիր կվերահսկվի երկու երկրներում, որպեսզի ուկրաինական հացահատիկը չմնա Լեհաստանում»,-ասել է նա։