ՊՆ վարչական համալիրում այսօր՝ ապրիլի 7-ին, անցկացվել է «Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման խթանումը» թեմայով քննարկում։ Այս մասին NEWS.am-ին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Հնչել են ելույթներ կանանց զինվորական ծառայության խթանման, կին զինծառայողների դերի բարձրացման վերաբերյալ։
Ելույթները եւ դրանցում առկա առաջարկությունները կամփոփվեն եւ կներկայացվեն պաշտպանության նախարարին։





























