Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը բանակցություններ է վարել Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ, փոխանցում է Anadolu-ն։
Կողմերը մտքեր են փոխանակել «հացահատիկային միջանցքի» անխափան աշխատանքի շուրջ։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնվել համատեղ համակարգող կենտրոնի շրջանակներում իրականացվող աշխատանքների կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կմտածի, թե իրեն ընդհանրապես հացահատիկի գործարք պետք է, թե՝ ոչ։





























