Վախենում եմ, որ ԱՄՆ-ի որոշումը Եվրոպայում կարող է ընկալվել որպես բացասական ազդանշան այն ֆոնին, որ Վրաստանը սպասում է Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակի տրամադրմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Նա կարծում է, որ Վրաստանը որպես երկիր պետք է շտկի իր իմիջը, գործի, այլ ոչ թե զոհաբերի երկրի ապագան հանուն չորս անձի։
«Որքան շատ քայլեր ձեռնարկվեն դատական բարեփոխումների ուղղությամբ, որին հետեւում են մեր բոլոր գործընկերները, այնքան արագ կվերականգնենք մեր երկրի հեղինակությունը»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն վերջերս պատժամիջոցներ է սահմանել վրացի չորս դատավորների նկատմամբ։





























