Իսրայելի անվտանգության ուժերի բռնի գործողությունները չեն կարող արդարացվել։ Այս մասին Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ ավիահարվածները չպետք է կրկնվեն։

Նա դատապարտել է Իսրայելի ավիահարվածները Գազայի հատվածի եւ Լիբանանի ուղղությամբ։

Նախարարը մեղադրել է Իսրայելին Ալ-Աքսա մզկիթի կարգավիճակի դեմ վերջին սադրանքների համար: