ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է Ազգային անվտանգության ոլորտում արտակարգ իրավիճակի ռեժիմը:

Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, որոշումը երկարաձգվել է եւս 1 տարով, եւ դա թույլ է տալիս Վաշինգտոնին շարունակել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, որը «ոչնչացնում է ԱՄՆ-ի համար կարեւոր երկրների եւ տարածաշրջանների անվտանգությունը»։

Նշվում է, որ Ռուսաստանը «սպառնալիք է ներկայացնում միջազգային անվտանգության համար, խրախուսում է անդրազգային կոռուպցիան»։