Չադի կառավարությունը Գերմանիայի դեսպանին հրամայել է 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի կառավարության հայտարարությանը։

Այս որոշումը, աղբյուրների խոսքով, կապված է նրա այն մեկնաբանությունների հետ, որոնք վերաբերել են Չադի՝ քաղաքացիական կառավարման անցման ուշացմանը 2021թ. պետական հեղաշրջումից հետո։

«Կառավարության այս որոշումը պայմանավորված է անհարգալից վերաբերմունքով եւ դիվանագիտական սովորությունները չհարգելով»,- Թվիթերում տեղեկացրել է երկրի կապի նախարարությունը։

Չադի կառավարության երկու աղբյուր շաբաթ տեղեկացրել է, որ դեսպան Գորդոն Կրիկեն քննադատել է հեղաշրջումից հետո ընտրությունների անցկացման ուշացումը եւ անցած տարվա այն որոշումը, որը թույլ է տալիս երկրի ժամանակավոր ղեկավար Մահմաթ Իդրիս Դեբիին առաջադրվել 2024թ. ընտրություններում։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել Կրիկեի վտարումը, բայց նախարարության դիրքորոշմանը ծանոթ աղբյուրն ասել է, որ այդ քայլը «միանգամայն անհասկանալի էր», եւ որ նախարարությունը կապի մեջ է գտնվել Չադի իշխանությունների հետ։

Երկրի ռազմական առաջնորդները սկզբում խոստացել էին 18-ամսյա անցում ընտրություններին, երբ Դեբին զավթել էր իշխանությունը ապստամբների հետ բախումների ժամանակ հոր՝ նախագահ Իդրիս Դեբիի զոհվելուց հետո, ինչով վերջակետ էր դրվել ավտորիտար կառավարման տասնամյակներին։

Բայց անցած տարի խունտան ժամկետը երկարացրել էր երկու տարով՝ ընտրությունները հետաձգելով մինչեւ 2024թ. հոկտեմբեր, ինչը բողոքներ էր առաջացրել, որոնց ընթացքում սպանվել են տասնյակ խաղաղ բնակիչներ։