Պակիստանի ֆինանսների նախարար Իսհակ Դարը շաբաթ օրը հայտարարել է, որ վարչապետի հրամանով, երկրում քաղաքական իրավիճակի պատճառով չեղարկել է այցը Վաշինգտոն, որտեղ մասնակցելու էր Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի գարնանային նիստերին, տեղեկացրել է Reuters-ը։
Դարը նշել է, որ վիրտուալ ներկա կլինի կարեւոր երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներին, իսկ պակիստանյան պատվիրակությունը ներկա կգտնվի Վաշինգտոնում։
Պակիստանին սպառնում է դեֆոլտ իր պարտքի գծով, քանի որ Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական օգնության ծրագիրը նոյեմբերից դադարեցվել է, այն ժամանակ, երբ կառավարության եւ նախկին վարչապետ Իմրան Խանի միջեւ դաժան քաղաքական պայքար է ընթանում։
Դարն ասել է, որ ճգնաժամը խորացել է Գերագույն դատարանի վերջերս կայացրած որոշմամբ, որով չեղարկվել են հաջորդ ամիս նախատեսված երկու նահանգային ասամբլեաների ընտրությունները։ Այդ հրամանը կառավարության եւ դատարանի միջեւ դիմակայություն է առաջացրել։
Նախարարը նաեւ հերքել է այն տեղեկությունները, որ չեղարկված այցը կապված էր ԱՄՀ-ից Պակիստանի ֆինանսական օգնության ծրագրի ուշացման հետ։
Նա ավելացրել է, որ «սահմանադրական ճգնաժամն» առաջ է եկել Գերագույն դատարանի պատճառով, որը պահանջել է, որ կառավարությունն ընտրական մարմիններին երկուշաբթի հատկացնի 21 մլրդ պակիստանյան ռուփի (74 մլն դոլար) ընտրությունների անցկացման համար։ Դարն ասել է, որ Պակիստանն, իր կողմից, կատարել է ԱՄՀ-ի բոլոր պահանջները՝ երկրի համար կրիտիկականորեն կարեւոր ավելի քան 1,1 մլրդ դոլար հատկացնելու համար, երկիր, որը դրամական միջոցների անբավարարություն ունի։
Նա ասել է, որ այն ամենը, ինչ մնացել է, դա մի երկրի կողմից հաստատումն է այն բանի, որ Պակիստանին կհատկացվի 1 մլրդ դոլար արտաքին հաշիվների իր պահանջմունքը բավարարելու համար։ Մյուս երկիրն արդեն հաստատել է, որ կհատկացնի 2 մլրդ դոլար, ավելացրել է նա։





























