Վրաստանի Պաշտպանության ուժերի Արեւմտյան հրամանատարության 3-րդ հետեւազորային բրիգադի 31-րդ հետեւազորային գումարտակն ավարտել է ուսուցման ծրագիրը եւ ցուցադրական զորավարժությունները Վազիանիի զորադաշտում, տեղեկացրել է Грузия Online-ը։
Պաշտպանության նախարարության տեղեկությամբ՝ կազմակերպվել են պաշտպանական դիրքեր, իրականացվել է ռեյդ, կանգնեցվել է պայմանական հակառակորդի շարժը, պահպանվել է կարեւոր դիրքը։
Զորավարժություններին մասնակցել են Պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Զազա Չխաիձեն, ուսուցման եւ ռազմական կրթության հրամանատար, գնդապետ Զուրաբ Խվիչիան եւ Արեւմտյան ուղղության հրամանատար, բրիգադի գեներալ Կոբա Գրիգոլիան։





























