Foxconn ընկերությունը նախատեսում է առաջիկա երեք տարում Թայվանի հարավում 25 մլրդ տենգե (820 մլն ԱՄՆ դոլար) ներդնել նոր արտադրական հզորություններում՝ էլեկտրամոբիլների արտադրության իր հավակնությունները պաշտպանելու համար, տեղեկացնում է Reuters-ը՝ ընկերության հայտարարությանը հղում անելով։
Ընկերությունը, որ պաշտոնապես հայտնի է Hon Hai Precision Industry անունով, հայտարարել է, որ ներդրումները ներառելու են էլեկտրական ավտոբուսների և էլեկտրամոբիլների կուտակիչների արտադրության գործարանները։
Foxconn-ը, որն Apple ընկերության խոշոր մատակարարն է, մեծ հավակնություններ ունի էլեկտրամոբիլների շուկայում և ձգտում է բազմազանացնել իր եկամտային բազան։





























