Թմրավաճառների կազմակերպության առաջնորդը, որ կապեր ուներ Սինալոայի և Խալիսկո կարտելների հետ, ցմահ բանտարկության է դատապարտվել Էլ-Պասոյի սահմանով թմրանյութերի մաքսանենգ տեղափոխման և այնուհետև թմրանյութն Ատլանտա հասցնելու համար, հաղորդում է El Paso Times-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
47-ամյա Խորխե Սանչես Մորալեսը Էլ-Պասոյի դաշնային դատարանի կողմից ցմահ ազատազրկման է դատապարտվել թմրանյութերի ապօրինի շրջանառությանը վերաբերող մի քանի մեղադրանքներով։
Սանչես Մորալեսը, որը հայտնի է «Կապուլինա» մականունով, թմրավաճառքի կազմակերպությունը ղեկավարել է 2002-2019 թթ․-ին, հայտնել են ԱՄՆ Տեխասի նահանգի դատախազության ներկայացուցիչները։ Կազմակերպությունը զբաղվում էր թմրանյութերի մաքսանենգությամբ։ Դրանք Մեքսիկայից բերվում էին Էլ-Պասո, այնուհետև ուղարկվում Ատլանտա։





























