Չորս մարդ է զոհվել և ևս մի քանիսը վիրավորվել  ֆրանսիական Ալպերում ձնահոսքի հետևանքով, կիրակի հայտնել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը, տեղեկացնում է  Reuters-ը։

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով,  ձնահոսքի տակ ընկած մարդիկ վերելքի արշավի մասնակիցներ են եղել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան իր գրառման մեջ տեղեկացրել է, որ փրկարար ծառայությունները շարունակում են նոր զոհերի որոնումները և ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին։