Ինդոնեզիայի Բալի կղզու հարավային հատվածում 5,6 եւ 5,0 մագնիտուդով երկու իրար հաջորդող երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է երկրի օդերեւութաբանության, կլիմայագիտության եւ երկրաֆիզիկայի գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ երկրաշարժերը տեղի են ունեցել Դենպասար քաղաքից 86 կմ հարավ  տեղական ժամանակով 07.36-ին եւ 07.37-ին:

«Երկրաշարժերը տեղի են ունեցել ծովում 10-13 կմ խորության վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Սեյսմոլոգների տվյալներով՝ ցունամիի հավանականություն չկա։