Երեւանի համար աղբի խնդիրը շարունակում է արդիական մնալ. Եվ խոսքը միայն աղբը տեղափոխելու մասին չէ:
Խոսքը երկոտանի անբարեխիղճների մասին է, որոնք ալարում են աղբը հասցնել մինչեւ աղբամանը, թափում են որտեղ պատահի եւ աղբի կույտեր գոյացնում:
Հիշեցնենք, որ նման պահվածքը հղի է տուգանվելու վտանգով, բայց դա ոչ մի կերպ չի կանգնեցնում մարդակերպ խոզերին:
Եվս մեկ նման աղբավայր է գոյացել Երևանի Զաքարիա Քանաքեռցու (Սարկավագի) փողոցի խաղահրապարակի անմիջական հարևանությամբ։ Աղբավայրը բավականին երկար ժամանակ է, ինչ աճում և ընդլայնվում է:
NEWS.am-ին են դիմել հարևան տների հոգատար բնակիչները՝ ուղարկելով լուսանկարներ և պատմելով ստեղծված իրավիճակի մասին։



































