Ամերիկյան Լուիսվիլ քաղաքի ոստիկանությունը հայտնել է հրաձգության նոր դեպքի մասին, ինչի զոհ է դարձել առնվազն մեկ մարդ, հայտնում է РИА Новости-ն։
Ոստիկանությունն ընդգծում է, որ տեղի տեխնիկական ուսումնարանի շենքի մոտ տեղի ունեցած հրաձգությունը կապված չէ քաղաքային բանկի վրա վերջերս տեղի ունեցած զինված հարձակման հետ, որի ժամանակ հինգ մարդ էր զոհվել։ «Երկու մարդ հրազենային վիրավորում է ստացել շենքի(քոլեջի) դիմաց։ Նրանցից մեկը մահացել է։ Երկրորդը հոսպիտալացվել է»,- լրագրողներին ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ կասկածյալները դեպքի վայրից փախուստի են դիմել։ Ավելի վաղ՝ երկուշաբթի, Լուիսվիլի կենտրոնում գտնվող բանկերից մեկում տղամարդն ինքնաձիգից կրակ է բացել: Նա սպանել է չորս մարդու և ինքը նույնպես՝ մահացել, առնվազն ութ մարդ վիրավորումներ է ստացել։





























