Հոկտեմբերի 29-ի գիշերը տեղի ունեցած ուժեղ փոթորկի ադյունքում կամբոջական դրոշի ներքո նավարկող «DEE WAY» ձկնորսանավը բախվել է սախալինյան նավահանգստի քարաժայռերին։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, անձնակազմի 17 անդամների փրկարարական աշխատանքներն արդեն ավարտված են։ Ծովայինները տեղափոխվել են Նեվելսկ, որտեղ էլ սահմանային ձեւակերպումներ կանցնեն։
Ինչպես հաղորդում է ռադիո «Маяк»-ը, գործողությունն իրականցվել է ուղղաթիռի օգնությամբ։ Յուժնոսախալինսկի համակարգող-փրկարարական կենտրոնի տեղեկություններով, նավից վառելիքի արտահոսք կա։ «Интерфакс»-ի տվյալներով, նավում 35-37 տոննա վառելիք եւ 1 տոննա շարժիչային յուղ կա։ Հայտնի է նաեւ, որ նավը Նեվելսկում կալանքի տակ է եղել որսագողության պատճառով։
Ներկայումս սախալինյան տրանսպորտային դատախազությունը դեպքի առնչությամբ ստուգում է անցկացնում։




























