Հայկական ծագումով ամերիկացի հայտնի թենիսիստ Անդրե Աղասին իր ինքնակենսագրական գրքում խոստովանել է, որ մարզական կարիերայի ընթացքում խթանիչներ է ընդունել։ Բանն այն է, որ 1997թ.–ին ամերիկացի թենիսիստը չէր անցել դոպինգ-թեսթը, բայց խուսափել էր պատժից։ Նրան հաջողվել էր համոզել թենիսի ֆեդերացիայի պաշտոնյաներին, որ պատահաբար է ընդունել արգելված դեղամիջոցը։

Հիշեցնենք, որ Աղասին Մեծ սաղավարտի մրցաշարերի ութակի հաղթող է։