«Նաիրիտ» ՓԲԸ-ն իր աշխատողներին պարտք է 4 ամսվա աշխատավարձ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընկերության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նշեց, որ մարման գրաֆիկի վերաբերյալ որոշում դեռ չի ընդունվել: Պարտքի ստույգ գումարը գերադասեցին չասել:

Հիշեցնենք, որ 2010 թվի նոյեմբերին ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի եւ նախագահի նստավայրի առջեւ: Դեկտեմբերի 20-ին ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ ամբողջությամբ մարելու է պարտքը` որպես վերջնաժամկետ նշելով հունիսի 29-ը:

«Նաիրիտ» ՓԲԸ-ն կաուչուկի արտադրման գործարաններից է եւ իր տեսակով միակն է ԱՊՀ-ում: