Շիրակի մարզում, սեպտեմբերի 24-ին, Գյումրի-Երեւան ավտոճանապարհի 14–րդ կմ-ում շրջվել է Mitsubishi Pajero մակնիշի 22 ՍՍ 090 համարանիշի ավտոմեքենան:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ, 53-ամյա Հ. Մուսաելյանը թեթեւ մարմնական վնասվածքներով, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրի քաղաքի Գյուլբեկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից:


























