Երկուշաբթի առավոտյան 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանի տարածքում, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի քարտուղար Ումելա Յուսուֆին։
«Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել 03.476-ին, էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 378 կիլոմետր հարավ-արեւելք, 86 կիլոմետր արեւմուտք Մուրգաբի շրջանից եւ 153 կիլոմետր հարավ-արեւմուտք Խորոգ քաղաքից»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ երկրաշարժի մագնիտուդը էպիկենտրոնում կազմել է 4, 2-3՝ Մուրգաբի շրջանում եւ 2՝ Խորոգ քաղաքում, զոհեր եւ ավերածություններ չկան։





























