Թուրքիայում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի, 25-ամյա Շալվա Վաշաղմաձեն, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ, Վրաստանի քաղաքացին առեւտրի կենտրոնում փորձել է գողանալ համակարգչային հիշողության քարտ`500 ԱՄՆ դոլար  արժողությամբ:

Որպեսզի դետեկտորը չֆիկսի գողացված իրը, կասկածյալը օգտագործել է շտրիխկոդը թաքցնող հատուկ քիմիական փրփուր, այնուհետեւ այն տեղադրել է ստվարաթղթե արկղում: Ճիշտ է, դետեկտորը իրը չի ֆիկսել, սակայն պաշտպանության ծառայողներին նրա պահվածքը կասկածելի է թվացել եւ նրան զննելուց հետո ձերբակալել են:

Նշենք նաեւ, որ Վրաստանի քաղաքացուն ձերբակալելուց հետո պարզվել է, որ նա Թուրքիայում ապօրինաբար է բնակվում: