Սեռերի իրավունքների հավասարության ցուցակում, որ հրապարակվում է Համաշխարհային տնտեսական համաժողովի ամենամյա հաշվետվությունում, Հայաստանը 91-րդ տեղում է։ Ադրբեջանը եւ Վրաստանը զբաղեցրել են համապատասխանաբար՝ 90-րդ եւ 84-րդ տեղերը։
Սեռերի իրավունքների հավասարության ինդեքսը հաշվարկվել է 4 ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հնարավորությունների համեմատության ճանապարհով՝ քաղաքականություն, կարիերայի կառուցում, կրթություն եւ առողջապահություն։
Առաջին տեղում Իսլանդիան է, նրան հետեւում են Ֆինլանդիան, Նորվեգիան եւ Շվեդիան։
Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում ամենաբարձր տեղը զբաղեցրել է Լատվիան։ 30-րդ տեղում հարեւան Լիտվան է, 34-ում՝ Բելառուսը, Մոլդովան՝ 36-ում, Էստոնիան՝ 37-ում, Ղրղզստանը՝ 41-ում, Ղազախստանը՝ 47-ում, Ռուսաստանը՝ 51-ում, Ուզբեկստանը՝ 58-ում, Ուկրաինան՝ 61-ում, Վրաստանը՝ 84-ում, Տաջիկստանը՝ 87-ում։ Ցուցակը եզրափակում են Սաուդյան Արաբիան, Բենինը, Պակիստանը, Չադը եւ Եմենը։




























