Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 26-ի կեսօրին, Գետափնյա գյուղից բերման են ենթարկել 23-ամյա Կամո Ազիզյանին, որը սեպտեմբերի 22-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 16.30-ին, ոստիկանության Ախուրյանի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 44-ամյա Սամվել Ներսիսյանը, որը 2008 թ. փետրվարի 12-ից ՌԴ Կալուգա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Նույն օրը, ժամը 15.45-ին, ոստիկանության Անիի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 64-ամյա մի կնոջ, ով սեպտեմբերի 23-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:




























