Երեւան-Մեղրի ճանապարհի 33-րդ կմ-ին, սեպտեմբերի 26-ին, «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը բախվել է երկու կովերի եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մոտոցիկլետի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ կովերից մեկը սատկել է:

Կատարվում է քննություն: