Երեւանում, սեպտեմբերի 26-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները Իսահակյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկի գետնանցումից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա րոպեներ առաջ գետնանցումում գտնվող ակնոցների խանութի վաճառողուհուց, դանակի սպառնալիքով, ակնոց էր հափշտակել:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 8 սմ շեղբի երկարությամբ դանակ:

Հափշտակվածն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: